Pastinfo.am-ը գրում է․

«Այն ճնշումները կամ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ՍԴ-ի շուրջ, հենց այն ճանապարհն է, որ դատական իշխանությունը վաստակում է իր անկախությունը։ Այս ճանապարհով պետք է վաստակել, ոչ ոք սկուտեղի վրա չի բերելու եւ քո անկախությունը քեզ չի տալու»,- Սաթիկ Սեյրանյանի «Pressing» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումներին։

Թովմասյանն ասել է, որ երկիրը հայրենիքն ու անվտանգությունն իր համար ավելի բարձ արժեքներ են, քան Հրայր Թովմասյանի պաշտոնը։

Անդրադառնալով գործընթացին իր ընտանիքի անդամների ներգրավմանը՝ Հրայր Թովմասյանը նշել է .«Անշուշտ, տեսնել 75 տարեկան հայրիկիդ, որը վերջին 2 տարվա ընթացքում 4 բարդ վիրահատություն է կրել՝ ծանր վիրահատություն, եւ տեսնել, որ իրեն ինչ-որ հարցեր տալիս, հաճելի չէ, բնականաբար»։

Թովմասյանը նաեւ ասել է, թե իրենց տանը կատակում են, թե միայն մայրիկին չեն կանչել, որովհետեւ նա իջեւանցի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել