Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործը հերթական քաղաքական պատվերն է: Ինչպես կարող է դատարանը ոչ իրավաչափ համարել նրան ձերբակալելը, բայց կալանավորել նրան: Նման կարծիք այսօր Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Ես չեմ կարող տեղավորվել դատավորի տրամաբանության մեջ: Ես կարծում եմ՝ սա հերթական քաղաքական պատվերն է, որը պարզապես Նիկոլ Փաշինյանն արդեն տվել է նրանց: Արսեն Բաբայանի գործն ընդամենը ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների, Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական պատվերի մասն է կազմում, որոշակի մասն է կազմում այդ մեծ պատվերի»-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամ դառնալու իրավականությունը և օրինաչափությունը ոչ ոք չի վիճարկում։ «Խոսում են Գագիկ Հարությունյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմումի մուտքագրման ամսաթվից: Արսեն Բաբայանին մեղադրում են մի բանում, որ մարտի 2-ին ստացած դիմումը մարտի 5-ին դրել է մարտի 2-ի «պապկայի» մեջ: Ի դեպ, Հրայր Թովմասյանն այդ պահին ՍԴ անդամ էր, սա հիշեք, որովհետև սա շատ կարևոր նշանակություն ունի այն գործերի հետ կապված, որոնք մեղսագրվում են Արա Բաբլոյանին,  Արսեն Բաբայանին էլ փաստացի դրել են, որ նա օժանդակել է իշխանության զավթմանը»:

Ինչ վերաբերում է ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածով հարուցված գործին, որով Արսեն Բաբայանը մեղադրյալ է, իսկ Արա Բաբլոյանը կասկածյալի կարգավիճակ ունի, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ ով է ինչ զավթել: Ինչ է նշանակում իշխանությունը զավթել և լիազորություններին տիրանալ: Կցանկանայի, որ Քրեական օրենսգրքի՝ ուսանողների համար նախատեսված դասագիրքը, որն իրավաբական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներին դասավանդվում է, այդ դասագրքում կա այս հոդվածի մեկնաբանությունը՝ ինչ է նշանակում իշխանությունը զավթել և լիազորություններին տիրանալ, ցանկանում եմ, որ մի քիչ ուշադիր կարդան 791-րդ էջի 14-րդ տողը, որտեղ իշխանությանը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով այլ մարմնի լիազորություններին տիրանալը, այսինքն՝ ՍԴ լիազորություններին տիրանալը պետք է տեղի ունենա Սահմանադրությամբ չնախատեսված կարգով ՍԴ անդամ ընտրելու միջոցով: Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ ընտրվել էր Սահմանադրությամբ նախատեսված եղանակով, ինքն անդամ էր և ուներ անձեռնմխելիություն: Սա ֆիսքենք: ՍԴ անդամ ինքն ընտրվել է, ավարտվել է, հիմա, եթե անգամ Արսեն Բաբայանին նախատեսված թերությունները լինեին, պնդում եմ՝ չկան, բայց եթե լինեին, ՍԴ նախագահը դա նույն ՍԴ-ն է՞: Ինչ է ստացվում՝ օրինական կարգով ընտրված ՍԴ անդամ Հրայր Թովմայսանը, ըստ իրենց տրամաբանության, դարձել է ՍԴ նախագահ և Արա Բաբլոյանը զավթել է ՍԴ իշխանությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել