«Ջոկեր» ֆիլմը կարող է դառնալ բոլոր ժամանակների R-վարկանիշով ամենատարածված ֆիլմը, հայտնում է Independent-ը:

R-վարկանիշում են ներառվում այն ֆիլմերը, որոնց դիտման համար 17 տարին չլրացածներին ցուցադրությանը թողնում են միայն ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի ուղեկցությամբ:

«Ջոկերի» համաշխարհային դրամարկղային հասույթը ներկայումս գնահատվում է 737.5 միլիոն դոլար, իսկ «Դեդփուլ»-ինը՝ 783 միլիոն դոլար: Փորձագետների հաշվարկներով, Թոդ Ֆիլիփսի ֆիլմը R-վարկանիշի ներկայիս առաջատարին կգերազանցի մեկ շաբաթ անց:

Փորձագետները կանխատեսում են նաև, որ «Ջոկերի» դրամարկղային հասույթը կգերազանցի 900 միլիոն դոլարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել