Big 7 Travel զբոսաշրջային-պորտալը կազմել է աշխարհի ամենասեքսուալ քաղաքների ցուցակը: Տվյալները հայտնվել են ընկերության պաշտոնական էջում:

Առաջին տեղը գրավել է ամերիկյան Մայամին: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Փարիզն է, իսկ երրորդում՝ ամերիկյան Դենվերը:

Վարկանիշը կազմվել է պորտալի բաժանորդների հարցումների հիման վրա: Բացի այդ՝ հաշվի են առնվել նաև սեքսով զբաղվելու հաճախականության և որոնման համակարգերում սեքսի հետ կապված հարցումների քանակի վերաբերյալ տվյալները: Վարկանիշում գրաված տեղի վրա ազդել են նաև քաղաքում ռոմանտիկ ժամանցի վայրերի և տեսարժան վայրերի քանակը, ինչպես նաև ամենասեքսուալ ազգությունների և ամուրիների համար լավագույն քաղաքների վարկանիշների տվյալները:

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև դանիական Կոպենհագենը, Քեյփթաունը (Հարավաֆրիկյան Հանրապետության), Ցյուրիխը (Շվեյցարիա), Կապ-դ’Ագդը (Ֆրանսիա), Դուբլինը (Իռլանդիա), Լիվերպուլը (Միացյալ Թագավորություն) և Լոս Անջելեսը (ԱՄՆ):

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել