Hraparak.am-ը գրում է.

Հոկտեմբերի 22-ին՝ Թբիլիսիում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով Ամուլսարի խնդրի մասին փոխվարչապետն ասել է, որ Հայաստանը ունի պարտավորություններ, որոնցից հետ կանգնելը կարող է դիտվել ոչ գործընկերային քայլ եւ նշել է, որ Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ, ակնարկել է նաեւ, որ Ամուլսարի դեմ բնապահպանական ակցիաները, հանրային բողոքն ուղղորդված են:

Սեփական երկրի բնապահպանական խնդիրներով մտահոգ մի զգալի զանգվածի ազնվությունը հարցականի տակ դնելով՝ Ավինյանը մոռանում է, որր մեղադրանք է ներկայացնում հենց այն ակտիվիստներին, որոնց հետ հեղափոխության օրերին նաև ինքն է քայլել և այդ նույն «անազնիվ» ակտիվիստների, ջերմուկցիների, բնապահպանների շնորհիվ է ինքն աթոռ զբաղեցնում և իրեն սկուտեղի վրա պաշտոն մատուցած քաղաքացիներին հարևան պետությունում մեղադրում «վճարովի» ակցիաների մասնակցություն ունենալու մեջ: 

Հայաստանի իշխանությունն ի սկզբանե չի թաքցրել, որ հանքի ծրագրի առաջ «կանաչ լույս» է վառելու և հնարավոր ջանքեր է գործադրելու իր մտադրությունն իրականացնելու համար, բայց փոխվարչապետն այս հայտարարությունն անում է հարևան երկրում՝ մոռանալով ամենատարրական էթիկայի կանոները՝ սեփական երկրի քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներիվ վարկաբեկելով հարեւան ժողովրդի աչքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել