Armenpress.am-ը գրում է.

Եվրախորհրդարանը հոկտեմբերի 24-ին հավանություն Է տվել այն բանաձեւին, որով կոչ Է արվում պատժամիջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ Սիրիայում նրա գործողության պատճառով, ինչպես նաեւ այդ տարածաշրջանում անվտանգության գոտի ստեղծել ՄԱԿ-ի հովանու ներքո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրախորհրդարանի պատգամավորները վճռականորեն դատապարտել են Թուրքիայի միակողմանի ռազմական միջամտությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ կոչ անելով Թուրքիային՝ իր ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից»,-ասված Է եվրապատգամավորների որոշման մեջ:
Հավանության արժանացած բանաձեւում նրանք դատապարտել են նաեւ Սիրիայի հյուսիս-արեւելքում սահմանի երկայնքով «անվտանգության գոտու» ստեղծման Թուրքիայի պլանները եւ անհանգստություն են հայտնել այն բանի կապակցությամբ, որ «ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ամերիկա-թուրքական համաձայնագիրը կարող Է օրինականացնել այդ գոտու թուրքական բռնազավթումը»:
Դրա հետ մեկտեղ Եվրախորհրդարանի պատգամավորները «հանդես են եկել Սիրիայի հյուսիսում ՄԱԿ-ի ղեկավարությամբ անվտանգության գոտում ստեղծման օգտին»:
Որպես պատասխան միջոցներ ԵԽ-ն առաջարկում Է «մի շարք պատժամիջոցներ ու այցագրային արգելքներ սահմանել Թուրքիայի այն պաշտոնատարների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, ինչպես նաեւ քննարկել Թուրքիայի դեմ տնտեսական միջոցների ձեռնարկման հարցը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել