Եթե դու քաղաքականությամբ ես զբաղվում կամ ընդամենը նորմալ մարդ ես և դեռ կալանավորված չես, ապա կան հետևյալ տարբերակները․

1․ Դու «պլանի» տակ ես, բայց դեռ ձեռքները քեզ չի հասել, ասել է, թե՝ կհասցնես կալանավորվել,

2․ Դու իրականում քաղաքականությամբ չես զբաղվում,

3․ Դու զբաղվում ես քաղաքականությամբ, բայց կալանավորողների կողմից ես, ինչը, սակայն, երաշխիք չի տալիս, որ հետագայում չես կալանավորվի,

4․ Քո տեղը չգիտեն, բայց կգտնեն, եթե ՍԴ-ն գրավելու հարցում այդ կալանքը կարող է ապօրինությանը օգուտ բերել,

5․ Դու չունես սանիկի կամ բաջանաղի կարգավիճակ, Հրայր Թովմասյանին կյանքումդ մոտիկից տեսած չկաս, ու Սիլվան քեզ երբևէ չի փորձել մոլագարի համառությամբ կաշառել և դարձնել միլիոնատեր, թեև դա ոչինչ չի նշանակում, ու այս պահին կալանավորված չլինելը չի նշանակում, որ վաղը կալանքի տակ չես հայտնվի,

6․ Դու ավարտված ու պայմանական «Պողոս» ես և ոչ մեկին չես հետաքրքրում։

Այլ տարբերակներ էլ կան, բայց առայժմ այսքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել