Hraparak.am-ը գրում է.

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր անդրադարձավ շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ հարկերը թաքցնելու համար հարուցված քրեական գործին։ Հարցին՝ խոսքը իսկապե՞ս երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է, Անանյանն ասաց, որ ոչ հերքում է, ոչ հաստատում։

Hraparak.am-ի հարցին՝ չի՞ բացառվում, որ այդ երգչուհուն նույնիսկ ձերբակալեն ու նստեցնեն։

«Ուզում եք կորզել, թե ո՞վ ա։ Եկեք մի բանի վրա պայմանավորվենք, որ ամենակարևոր մարդն այդ պահին որոշում կայացնող քննիչն է։ Նա կխորհրդակցի վերահսկող դատախազի հետ, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի, կգնան դատարան, դատարանը սանկցիա կտա։ Դրանք պորցեդուրաներ են, որ քննությունը ցույց կտա»,-ասաց Անանյանը։

Hraparak.am-ը նկատեց, որ, երբ նոր իշխանությունները հայտարարում են, որ նախկինների թալանը պետք է վերականգնվի, կամ երբ տեսնում ենք՝ ինչպես են Հրայր Թովմասյանի հետ կապ ունեցողներին հերթով նստեցնում, դա գուցե հասկանալի է, բայց արդյո՞ք երգիչ-երգչուհիներին էլ պետք է քրեական հետապնդման ենթարկել, երբ ոչ նախկինների թալանի հետ կապ ունեն, ոչ Հրայր Թովմասյանի հետ կապ ունեն։

Անանյանն ասաց, որ ընթացակարգն է այդպիսին ուղղակի։ «Ընդհանրապես, կարծում եմ՝ կապ չունի, թե հայտնի է մարդը, թե հայտնի չի։ Կարևորը, թե մարդը ինչպիսի վարքագիծ է դրսևորում։ Եթե այդ վարքագծի դրսևորման արդյունքում քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտություն է առաջանում, ես Ձեզ խորհուրդ եմ տալիս, որ Դուք էլ որևէ դեպքում որևէ կաշկանդվածություն չունենաք, մենք էլ չպիտի կաշկանդվենք»,-ասաց Պեկ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել