Հնդկաստանը և Պակիստանը հոկտեմբերի 24-ին պատմական համաձայնագիր են ստորագրել վիճահարույց Քաշմիր նահանգի սահմանի վերաբերյալ, հաղորդում է DND-ն:

«Հինգշաբթի օրը սահմանազատման գծում՝ Քարտարփուրում, Հնդկաստանը և Պակիստանը պատմական համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսում է բացել Քարտարփուրյան միջանցքը, որը, մի կողմից, թույլ կտա հնդիկ սինխերին ուխտագնացություն կատարել իրենց հոգևոր առաջնորդ Բաբա Գուրու Նանակի ծննդավայր, իսկ մյուս կողմից զգալիորեն կնվազեցնի լարվածությունը երկրների միջև սահմանային վիճելի Քաշմիրի նահանգում, որտեղ հակամարտությունն այս տարի գրեթե վերաճել էր բաց պատերազմի»,- ասվում է հայտարարության մեջ:

Այսպիսով, համաձայնագրի դրույթների համաձայն, ամեն օր 5000 սինխ-ուխտավորներ կարող են անցնել այս միջանցքով:

Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է սինխերիի հոգևոր առաջնորդի ծննդյան 550-ամյակի տոնակատարության նախօրեին: Այս կարևոր գործարքին հասնելուց առաջ Հնդկաստանը և Պակիստանը դժվար բանակցությունների 3 փուլ են անցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել