Pastinfo.am-ը գրում է.

ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը և ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին հարցաքննվում են Հատուկ քննչական ծառայությունում։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ի թղթակիցը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Արա Բաբլոյանը պնդել է, որ իրեն մեղսագրվող կասկածանքն աբսուրդ է։ Արձագանքելով՝ հարցին, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով, որ  իր միակ խախտումն այն է, որ օգնել է Նիկոլ Փաշինյանին՝ գալ իշխանության, Արա Բաբլոյանն ասաց․ «Երեկվա հայտարարության հետ կապված թող զբաղվեն իրավապահ մարմինները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել