Style.News.am-ը գրում է.

Սիրուշո, նոյեմբերի 2-ին Երևանի «Դվին» համալիրում հատուկ երեկո է ծրագրված՝ Ձեր համերգն է տեղի ունենալու։ Ի՞նչ ծրագիր եք ներկայացնելու։

Վերջին  շրջանում միջազգային շրջագայության էինք «Արմատ» ծրագրով, ելույթներով ներկայացել ենք Բելգիայում, Նիդերլանդներում, Կանադայում, Ավստրալիայում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում, Լատվիայում և այլուր։ «Արմատ» համերգաշարի նպատակը աշխարհի տարբեր երկրներում մեր արմատները ներկայացնելն է, հայի ոգին բարձր պահելը և համախմբելը աշխարհով մեկ սփռված հայերին ։ Այս բոլոր երկրներում նկարահանվել է նաև սփյուռքի մասին պատմող ֆիլմ, որը, հուսով եմ շուտով եթեր կհեռարձակվի։ Այս երեկոն, սակայն, շատ տարբեր է լինելու։

Ծրագիրը ներկայացնելու եք «Դվին» համալիրում․ ի՞նչու հենց այնտեղ և ոչ ավանդական համերգասրահներում։

Հրավերը ստացա  «Դվին» համալիրից, և սրահը ուսումնասիրելուց հետո հասկացա, որ այստեղ կարող ենք իրականացնել այն ամենը, ինչը հնարավոր չէ համերգասրահների դեպքում։ Բացի այդ, հաշվի առնելով այս շրջանի միջազգային համագործակցություններս չէի էլ կարողանա հասցնել այստեղ անել որևէ այլ ձևաչափի համերգ -հանդիպում։ Իսկ հանդիպում հանդիսատեսի հետ հաստատ ուզում էի ունենալ: Հենց այդ առումով  «Դվին»-ի սրահը շատ հարմար է, որովհետև այստեղ մարդիկ  պարզապես չեն գալու որպես հանդիսատես, գալու են և դառնալու են համերգի մասնակից, լավ երեկո են անցկացնելու, շփվելու են միմյանց հետ, պարելու են, խմելու և կտրվելու իրենց հոգսերից, լսելու են իրենց հարազատ դարձած երգեր ու ինձ հետ միասին կիսելու են հույզեր։ Այդ օրը ես էլ եմ փորձելու ինձ անջատել այս պահին ինձ մտահոգող հարցերից և ապահովել իմ հանդիսատեսի համար լավ ու դրական երեկո։ Նման ձևաչափի երեկո դեռ չենք ունեցել այստեղ, և չգիտեմ եթե  էլի  առիթ կլինի։ Սա ամենաջերմ ու անմիջական երեկոն է լինելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել