Pastinfo.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը, իսկ պաշտպանների գրավի միջնորդությունը մերժեց։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նշենք, որ փաստաբանները որպես գրավի չափ նշել էին 230 մլն դրամը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի գույքի վատնում կատարելու համար, ինչից հետո միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր։
Ավելի ուշ հայտնի էր դարձել նաև, որ Խաչատրյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ էլ քննվում է ՀՔԾ-ում, որի շրջանակներում նա մեղադրվում է 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը։ Այս գործով նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Հետագայում նշված քրեական գործը ՀՔԾ-ն ուղարկեց ԱԱԾ, որտեղ երկու գործերը միացվեցին մեկ վարույթում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել