«Ժողովուրդ» թերթի ԲՀԿ-ական աղբյուրները տեղեկացնում են, որ 26 հոգանոց խմբակցությունում միայն առանձին պատգամավորներն են, որ արտոնված են խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ, դիրքորոշում հայտնել:

«Թերթի տեղեկություններով` վերջին ամիսներին ԲՀԿ-ում սկսել են մեծ տեղ տալ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին՝ նրան լիազորելով շփվել լրագրողների հետ ու ցանկացած խնդրի դեպքում մեկնաբանություն տալ: Հայտնի է, որ այդ արտոնությունը տարիներ շարունակ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանինն էր:

Ֆավորիտ պատգամավորներից են նաեւ Սերգեյ Բագրատյանն ու Իվետա Տոնոյանը, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը շարունակում է մեկուսացած մնալ: Վարդան Ղուկասյանի ու Տիգրան Ուրիխանյանին անկանխատեսելի են համարում: Մեկին չեն կարողանում սովորեցնել, որ խմբակցության տեսակետը չկիսող հայտարարություններ չանի, մյուսն էլ մերթընդմերթ հայտարարում է ինչ-որ հրաժարականների մասին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել