24news.am-ը գրում է.

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ արձակամն դիմումին նշեց.

«Հնարավոր է մի քանի սցենար: Առաջին սցենարը այն է, որ եթե պրոբացիայի ծառայությունը և քրակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։ Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով։

Երկուսի  բացասական եզրակացություն դեպքում հարցի քննարկումը համարվում է մերժված։ Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տրվել։ Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշնրով, կարծում եմ՝ ելքը պարզ է», - ասաց նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել