Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքական մամուլն անդրադարձել է Գերմանիայի պաշտպանության նախարար, «Քրիստոնեա-դեմոկրատական միության» (ՔԴՄ) նախագահ Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերի՝ Սիրիայի հյուսիսում միջազգային անվտանգության գոտի ստեղծելու մասին առաջարկին։

Ըստ թուրքական լրատվականների՝ Գերմանիան «աչք է դրել» Թուրքիայի կողմից «ահաբեկիչներից մաքրված» տարածքների վրա։

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ տեղյակ չէ պաշտպանության նախարարի այդ առաջարկից և անհրաժեշտ է դեռ ճշտել մանրամասները։

ՔԴՄ անդամ Նորբերտ Ռոտգենը հայտարարել էր, որ ստեղծվելիք անվտանգության գոտին պետք է վերահսկվի ոչ թե Թուրքիայի, այլ միջազգային ուժերի կողմից: Այս առումով Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի վրա պատասխանատվություն է դրված։

Չնայած այդ առաջարկը դեռ պաշտոնապես հաստատված չէ, բայց Թուրքիան արդեն քննադատաբար է մոտենում նման հնարավոր զարգացմանը՝ Գերմանիային մեղադրելով դավաճանական կեցվածք որդեգրելու և այժմ էլ «պատրաստի» տարածքներում ամրապնդվելու ցանկություն ունենալու մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել