Aysor.am-ը գրում է.

2018թ.-ի մարտի 2-ին իմ առջև դրված է եղել Գագիկ Հարությունյանի` մարտի մեկին թվագրված դիմումը` պաշտոնից ազատվելու հարցով: Մնացածը թող իրավապահ մարմինները որոշեն` ինչո՞ւ են ուշ դրել «Մալբերի» համակարգ, այդ ամենն իրենց խնդիրն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն՝ ավելացնելով, որ այդ ժամանակ համակարգը նոր է ներդվել և աշխատողների երևի կեսից ավելին «Մալբերի»-ին լավ չեն տիրապետել, բայց ինքն այդ հարցը չի կարող մեկնաբանել, թող իրավապահները պարզեն:
 
«Ամեն դեպքում եթե լինեմ մեղավոր, պատրաստ եմ պատիժս կրելու, բայց, միևնույն ժամանակ, ուզում եմ ժողովրդին հայտարարել, որ ես օրինապահ եմ: Այսինքն` ես չեմ սիրում օրենք խախտել, չեմ սիրում ինքնագործունեությամբ զբաղվել: Ինչ անում եմ, անում եմ օրենքի շրջանակում, մանավանդ պաշտոնում եղած ժամանակ: ...Իմ սեղանին եղել է այդ դիմումը, որի հիման վրա ես հայտարարություն եմ արել: Այսքանը», - ասաց Բաբլոյանը:
 
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ` իշխանությունը յուրացնելու կասկածանքով: Նույն գործի շրջանակներում ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին, իբր, ՍԴ-ից մարտի 5-ին ստացված գրությունը հետին ամսաթվով՝ մարտի 2-ին ԱԺ մուտք անելու ցուցում տալու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել