Tert.am-ը գրում է.

Դատարանը, հավանաբար, միաժամանակ կքննարկի և՛ Արսեն Բաբայանի ձերբակալության իրավաչափության դեմ մեր կողմից ներկայացված բողոքը, և՛ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Հարցին, թե ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն իր հարցազրույցում պնդել է, որ Գագիկ Հարությունյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները վայր դնելու մասին գրությունն ԱԺ ուղարկել է մարտի 2-ին, արդյոք այդ փաթեթը փոխանցվե՞լ է պաշտպանական կողմին և փաթեթում առկա՞ է նման փաստ, փաստաբանը պատասխանեց.

«Ի զարմանս մեզ, այդ հարցաքննության արձանագրությունը մեզ չի տրամադրվել, դատարանն էլ չի ներկայացրել` մեզ համար, իհարկե, հայտնի պատճառներով, որովհետև ակնհայտ արդարացնող ապացույց է: Ավելին` ես հետևել եմ նաև Արա Բաբլոյանի և Գագիկ Հարությունյանի հարցազրույցներին, այս երեք անձանց դիրքորոշումները միայն բավարար են` պնդելու համար, որ ներկայացված մեղադրանքը իրականության հետ որևէ աղերս ունենալ ուղղակի չի կարող»:

Փաստաբանը նշեց երկու հանգամանք, որոնք, իր խոսքով, բավարար են` պնդելու համար, որ Արսեն Բաբայանի ձերբակալումն ակնհայտ ապօրինի է, և նա գտնվում է ապօրինի անազատության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել