Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձավ ՀԾԿՀ-ի նախագծին, որով, ըստ փորձագետների, փորձ է արվում ծածուկ վերահսկել ինտերնետ օգտատերերի տվյալները:

Նա հարցրեց, թե ինչ նպատակի համար է դա արվում: «Մոտավորապես անվտանգության անվան տակ ամեն ինչ չի կարելի մտցնել»,- ասաց նա և նշեց, որ կառավարությունն ասում է, թե բարձր տեխնոլոգիաներն են մեր ապագան, մինչդեռ նման կարգավորում է բերում, որն ընդունված է մի շարք տոտալիտար երկրներում։ Ըստ պատգամավորի՝ նման օրենքի ընդունման դեպքում որոշ ՏՏ ընկերություններ հնարավոր է՝ հեռանան երկրից:

Հարցին պատասխանեց բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ հարցը երկու մասից է բաղկացած՝ իրավաչափություն և անձնական տվյալների պաշտպանություն։

Անձնական տվյալների պաշտպանության մասով նախարարն ասաց, որ օրենքները հստակ կանոնակարգում են այդ մասերը և, ըստ էության, այստեղ իրավական առումով փոփոխություն չի լինում: «Ընդամենը տեխնիկական մասով է փոփոխություն առաջարկվում, որը պետք է քննարկվի և նոր հանգուցալուծման գանք»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ այս պահին չկա ընդունված փոփոխություն: «Հարցը վերաբերում է տեխնիկական կանոնակարգին, այսինքն՝ արդյո՞ք որևէ տեղեկություն, որը, ըստ էության, էլի անցնում է այդ կապուղիները տրամադրող ընկերությունների մոտով և, ըստ էության, պաշտպանված է,  արդյո՞ք այդ տվյալները պետք է պահպանվեն որոշակի ժամանակահատված»,-ասաց նա և նշեց, որ հանձնաժողովի շրջանառած փաստաթղթի անվտանգության նկատառումներով է պայմանավորված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել