Armsport.am-ը գրում է.

Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լեգենդար ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին կհանձնի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը։

Այս մասին ArmSport.am-ը տեղեկացել է Նիկիտա Սիմոնյանի հետ ունեցած զրույցի ընթացքում։

Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար լեգենդար մարզիկին պարգևատրելու հրամանագիրը Վարչապետի միջնորդությամբ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր դեռևս այս տարվա հուլիս ամսին։ 

ՀՀ Վարչապետը հոկտեմբերի 25-ին Մոսկվա է ժամանելու ԵԱՏՄ Միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։

ԽՍՀՄ բազմակի և Օլիմպիական չեմպիոն,  ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի և ՄՕԿ-ի ոսկե շքանշանի ասպետ և Ռուսաստանի ֆուտբոլի միության ներկայիս առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին վարչապետ Փաշինյանը պետական պարգևը կհանձնի ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հանդիսավոր պայմաններում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել