Սասեքսի դուքսը անհանգստացրել է բրիտանական թագավորական ընտանիքի անդամներին՝ խոստովանելով եղբոր՝ արքայազն Ուիլյամի հետ իր տարաձայնությունների մասին: Նա անտեսել է լեդի Դիի՝ միշտ միմյանց հանդեպ հոգատար լինելու խնդրանքը:

Արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի կրտսեր որդու հրապարակային հայտարարությունները այս շաբաթ ամենաքննարկվող թեման են Բրիտանիայում։

Թագավորական ընտանիքին մոտ գտնվող մի աղբյուրի խոսքով՝ արքայազն Հարիի գործողությունները շատ կտխրեցնեին նրա մորը։

Միլիոնավոր մարդկանց առջև Դիանան միշտ սովորեցրել է տղաներին միշտ նեցուկ լինել միմյանց: «Ընտանիքում շատերն ասում են, որ իր որդիներին բաժանված տեսնելը վերջին բանն է, ինչ կցանկանար Դիանան», – ասել է աղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել