Աղջիկը լուսանկար ուղարկելու ժամանակ շփոթել է օգտատերերին: Նրա հայրը հոսպիտալացվել է արնահոսությամբ:

Աղջիկն առնանդամի նկարն ուղարկել է հորը, որից հետո տղամարդը հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին պատմել է -73ss0n նիկով Reddit-ի օգտատերը:

Աղջկա խոսքերով, անծանոթ օգտատերը նրան առնանդամի նկար է ուղարկել: Նա արգելափակել է նկարի հեղինակին և ցանկացել է լուսանկարն ուղարկել ընկերոջը՝ զվարճանալու համար:

Միաժամանակ աղջկան գրել է հայրը, որը վիրահատությունից հետո գտնվում էր տան երկրորդ հարկում՝ անկողնում: Նա դստերը խնդրել է իր մոտ բարձրանալ և աղջիկը շտապելուց շփոթել է օգտատերերին և չարաբաստիկ նկարն ուղարկել հորը՝ «Գրազ գանք, քոնն այսքան գեղեցիկ չէ» գրառումով:

Տղամարդու մոտ խիստ զարմանքից ուժեղ հազ է սկսվել և քանդվել է կարերից մեկը: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Հաղորդվում է, որ այժմ տղամարդու հետ ամեն ինչ կարգին է, և նա պատմությանը հումորով է վերաբերվել: Հրապարակումը մեկ օրվա ընթացքում ավելի քան 33.6 հազար լայք է հավաքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել