Armenpress.am-ը գրում է.

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել, որը երկրում կգործի պետության ղեկավարի ընտրություններում ձայների հաշվման շուրջ տեղի ունեցող զանգվածային բողոքների կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չենք պատրաստվում առճակատման գնալ, գործելու Է արտակարգ դրության ռեժիմը, խաղաղ ու սահմանադրական մոբիլիզացիա, որպեսզի պաշտպանենք ժողովրդավարությունը»,-մամուլի ասուլիսում հայտարարել Է Մորալեսը, որի խոսքը մեջբերել Է Deber թերթը:

Մորալեսը երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքները համարել Է պետական հեղաշրջման փորձ, որը նախաձեռնել են իր վերընտրվելուց դժգոհ աջ ուժերը: «Ես այս մամուլի ասուլիսը գումարել եմ, որպեսզի Բոլիվիայի ժողովրդին եւ ամբողջ աշխարհին հայտարարեմ, որ երկրում տեղի Է ունենում պետական հեղաշրջում: Այն նախապատրաստվել Է աջ ուժերի կողմից՝ միջազգային աջակցությամբ»,-հայտարարել Է Մորալեսը:

Բոլիվիայում անցկացվող բողոքները սրվել ու զանգվածային անկարգությունների են վերաճել բազմաթիվ տարածաշրջաններում, երբ հայտնի դարձավ Մորալեսի հաղթանակի մասին: Ներկայում Բոլիվիայի ղեկավարի ընտրություններում ձայների 95,63 տոկոսի հաշվման արդյունքներով՝ առաջատարը գործող նախագահ Էվո Մորալեսն Է ձայների 46,85 տոկոս ցուցանիշով, նրան հաջորդում Է նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան՝ ձայների 36,74 տոկոսով: Այս տարբերությունը բավարար Է առաջին փուլում հաղթելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել