Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 22-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցին ընդառաջ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, ով դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. դիմումն այժմ գտնվում է ընթացքի մեջ։

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հանդես է եկել բավական հետաքրքիր հայտարարություններով. նա նախ արձանագրել է, որ Նաիրի Հունանյանը քսան տարի առաջ ուներ հնարավորություն, որպեսզի իր հանդեպ նախաքննությունը մեղմ ընթանար, եթե ինքը գործակցեր նախաքննական մարմնի հետ՝ հնարավորություն տալով ՀՀ-ին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին, ապա կարծիք հայտնել, որ «եթե Նաիրի Հունանյանն ունի ինֆորմացիա, որն էապես հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանն իմանալու՝ վերջապես հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել… այս հայտարարությունը հնարավորություն է, որպեսզի վեջապես 20 տարի հետո, եթե Նաիրի Հունանյանն ասելիք ունի, հանդես գա նախ ասելիքով»:

Հոկտեմբերի 27-ի հարցը Հայաստանի չսպիացող վերքերից է, որը գրեթե մշտապես եղել է տարբեր շահարկումների, ենթադրությունների ու դավադրությունների տեսությունների հյուսման աղբյուր: Հիմա էլ, ինչ խոսք, բազմաթիվ են այն հարցերը, որոնց պատասխաններին հասարակությունն իսկապես շարունակում  է  սպասել:

Հեղափոխությունից հետո հարցը կարծես կրկին մղվել է առաջին պլան: Սակայն ակնհայտ է նաև այն, որ առաջին պլան մղվելու բուն պատճառներից մեկը կարող է լինել ոչ միայն կամ ոչ այնքան արդարության հասնելու ձգտումը, որի մասին իշխանական շրջանակներից հնչում են հավաստիացումներ, այլ քաղաքական ինչ-ինչ հարցեր լուծելը. թիրախում հայտնվում է Ռոբերտ Քոչարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել