Hraparak.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ նախ մտավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի սենյակ, որտեղ մնաց մոտ կես ժամ։ Դուրս գալուց հետո հետաքրքրվեցինք նրանից, թե ի՞նչ կարող է ասել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի դիմումի վերաբերյալ, որով նա խնդրում է իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակել։ Վարչապետը, սակայն, ոչինչ չպատասխանեց։

Hraparak.am-ը նորից հարցրեց՝ Նաիրի Հունանյանը կարո՞ղ է ազատ արձակվել, սակայն հարցը դարձյալ մնաց անպատասխան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել