Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլն իր պաշտոնական թվիթերյան էջում քիչ առաջ անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Ոչ պաշտոնական թագմանությունը ներկայացնում եմ ստորև․

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրա հանդեպ սպառնալիքներով:
Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:
Հայաստանի գործող իշխանությունները պետք է հավատարիմ մնան Սահմանադրությանը, երաշխավորեն իշխանությունների հակակշռման, փոխզսպման և տարանջատման սկզբունքները:

ԵԺԿ-ն հորդորում է Եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացում, որը կարող է խաթարել ժողովրդավարությանը Հայաստանում»։

Հիշեցնեմ, որ ԵԺԿ-ն եվրոպական ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական ընտանիքն է։

No photo description available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել