Aysor.am-ը գրում է.

Նաիրի Հունանյանը 20 տարի ուշացել է։ Եթե նա ունի ինֆորմացիա, որն էապես հնարավորություն կտա իմանալու՝ ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին, ապա նա պետք է հանդես գա ասելիքով, լրագողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Նաիրի Հունանյանն ընդամենը ցանկություն է հայտնել 20 տարի անց հայտնվել ազատության մեջ։ Նա և նրա խմբի անդամները չէին կարող հոգեկան պրոբլեմներ չունենալ, որովհետև հենց այդպիսի մարդկանց են օգտագործում՝ նման հանցագործությունների մղելու համար»,- նշեց խորհրդարանականը։

Նա միաժամանակ շեշտեց, որ այս տարիների ընթացքում երբևէ չի հանդիպել Հունանյանին, սակայն եթե վերջինս նոր ասելիք կամ տեղեկություններ ունենա, ինքը կօգտվի նրան հանդիպելու հնարավորությունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել