«Շատ-շատ օգտակար կլինի, եթե ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) կամ ԱՄՆ իրավապահ այլ մարմիններ կիսեն իրենց փորձը, ուսուցանեն Հայաստանի իրավապահ մարմիններին, քանի որ նմանատիպ վերապատրաստումները շատ օգտակար են հետսովետական երկրների համար»:

Դանիել Իոաննիսյանի՝ ԱՄՆ կոնգրեսում երեկ արված այս հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, առավել ևս, երբ ԱՄՆ կոնգրեսում Դանիելի կողքին այդ պահին նստած էր ՀՀ բարձրաստիճան դիվանագետ` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը:

1. Արդյո՞ք այս հայտարարությունը ՀՀ արտաքին քաղաքականության հետ որևէ առնչություն ունի:
2. Եթե ոչ, ապա ի՞նչ մանդատով էին ԱՄՆ կոնգրեսում ՀՀ-ն փորձում ներկայացնել կարկառուն սորոսականները:
3. Արդյո՞ք ԱԳՆ-ում կիսում են սորոսական Դանիելի կողմից FBI-ը Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը:
4. Ո՞ւմ մանդատով է, Իոաննիսյանը կազմակերպում FBI-ի կողմից Հայաստանյան իրավապահների թրեյնինգները:
5. Ո՞ւմ հաշվին են իրականացվել սորոսականների թռիչքը և կեցությունը ԱՄՆ-ում:

Այս և բազմաթիվ այլ հարցեր պետք է պարզաբանվեն ԶԼՄ-ների միջոցով:
Շնորհակալություն։

#սորոսի_վաստակներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել