Մենակ ինձ մո՞տ է տպավորություն, որ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» մահվան հանգամանքներն այլևս հետաքրքիր չեն մեր իշխանությունների համար։

Ոնց հասկացա, PR տեղ չկա այլևս, դատախազության դիմացից live մտնելու ու գլխավոր դատախազին «քուանշ» ասելու կարիք չկա։

Թեման սպառված է, իսկ էժան դիվիդենտը՝ վերցրած։ Էլ ո՞ւմ է հետաքրքիր, թե ով և ինչի համար սպանեց Արթուրին բանտում...

Հ.Գ. Իսկ Մանվել Գրիգորյանի կյանքն ինչ-որ մեկին Հայաստանում հետաքրքրո՞ւմ է, թե՞ Երևանի կենտրոնում երեք ոստիկան սպանած ահաբեկիչ «հերոսներին» հաց տանելն ավելի պատվաբեր է, քան Ադրբեջանի 5 շրջան գրավելն ու հազարավոր ադրբեջանցիներ ոչնչացնելը։

#անստանդարտ_իրավապաշտպան
#դատարկ_պուպուլիզմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել