Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է նոր դարպասապահ Տիբո Կուրտուային փոխարինող ձեռք բերելու հնարավորությունը, որը լուրջ ճնշման տակ է հայտնվել այս մրցաշրջանի մեկնարկին:

Ինչպես հաղորդում է El Desmarque-ը, «արքայական ակումբում» բելգիացու փոխարինողը կարող է դառնալ Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Ունայ Սիմոնը: «Ռեալը» 22-ամյա իսպանացուն տեսնում է դարպասապահի ապագա հիմնական թեկնածուն, սակայն նրա ձեռք բերման համար պետք է լրջորեն գումարներ ծախսվեն, քանի որ բասկյան ակումբը չի ցանկանում բաժանվել իր խաղացողից, իսկ նրա պայմանագրում նշված հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո:

Սիմոնը «Աթլետիի» սան է, իսկ մեծահասակների մակարդակով սկսել է հանդես գալ «Բասկոնիայում» 2014-ին։ 2016-ին Ունայը վերադարձել է հարազատ ակումբ և երկու տարվա ընթացքում հանդես է եկել դուբլում, որից հետո տեղափոխվել է հիմնական թիմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել