Գաբրիել Գարսիա Մարկեսն իր խորագույն փիլիսոփայությամբ չի կարող անտարբեր թողնել անգամ ամենաքմահաճ ընթերցողին։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա ոգեշնչող 17 մտքերին, որոնցից հետո ավելի շատ կցանկանաք ապրել։ 

1. Թույլ մի՛ տուր, որ մեռնես առանց զգալու, թե ինչքա՜ն հրաշալի է քնել սիրածդ մարդու կողքին։ 

2. Բոլոր իրերն էլ ողջ են, միայն պետք է արթնացնել նրանց հոգին։ 

3. Եթե դուք գտնեք ձեր իսկական սիրուն, ապա նա ձեզնից ոչ մի տեղ չի փախչի. ո՛չ մեկ շաբաթ, ո՛չ մեկ ամիս, ոչ էլ մեկ տարի անց։ 

4. Եթե ինչ-որ բանում ներգրավված է կինը, ապա ես վստահ եմ, որ այն լավ է վերջանալու։ Ինձ համար վաղուց պարզ է, որ աշխարհը կառավարում են կանայք։ 

5. Անգամ հաց ուտելիս հնարավոր է սիրել նույն կերպ, ինչպես որ սեփական անկողնում։ 

6. Ժպտա՛, ցավին հաճույք մի՛ պատճառիր։ 

7. Ասա նրան «այո» անգամ, եթե շատ կասկածներ ունես, որովհետև ամբողջ կյանքում հետո փոշմանելու ես, եթե ասես նրան «ոչ»։ 

8. Մարդը միայն այն օրը չի ծնվում, որ օրը իրեն ունենում է մայրը։ Իր կյանքի ընթացքում մարդն ինքն իրենով նորից ու նորից վերածնվում է։ 

9. Չկա այնպիսի դեղամիջոց, որը կարողանա բուժել այն, ինչ բուժում է երջանկությունը։ 

10. Եթե երկար ես սպասել ինչ-որ բանի, ապա կարող ես դրան մի քիչ էլ սպասել։ 

11. Ես գլխարկ չեմ դնում, որպեսզի ոչ մեկի առաջ այն չհանեմ։ 

12. Ոչ մի խելագար էլ խելագար չէ, եթե լսես նրա բացատրությունները։ 

13. Ինչո՞ւ այդքան բառեր ծախսել բացատրելու համար, թե ինչ է զգում մարդը պատերազմի ընթացքում, եթե մեկ բառն անգամ բավական է՝ վախ։ 

14. Ոգեշնչվածությունը գալիս է աշխատանքի ընթացքում։ 

15. Իմաստությունը այցելում է միշտ այն ժամանակ, երբ նրա կարիքն էլ չունես։ 

16. Հանգիստ եղիր։ Մահանալն ավելի դժվար է, քան կարող է թվալ։ 

17. Աշխարհի ամենահրաշալի զգացողությունն այն է, երբ խոսում ես նախկին ուրախություններիդ մասին առանց ափսոսանքի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել