«Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վիճակագրությունը շատ ցավալի է»,- ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա հորդորեց, որ խորհրդարանը կողմ քվեարկի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու վերաբերյալ իրենց առաջարկած օրինագծին։

«Շատ կարևոր նախագիծ է, թերևս, այն խորհրդարանի պատմության մեջ մնալու է մարդասիրության օրինակներից մեկը»,- ասաց պատգամավորը։

Օրենքի նախագիծն ընդունվեց 99 կողմ, 4 դեմ ձայներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել