Խոյ։ Օրը բարդ կլինի և նշանի որոշ ներկայացուցիչների համար այն կապված կլինի լուրջ կորուստների և խնդիրների հետ, որոնց լուծել բոլորին չէ, որ կհաջողվի: Մինչև մի որևէ կարևոր քայլ ձեռնարկելը խորհուրդ հարցրեք այնպիսի մարդուց, ում լիովին վստահում եք և մի գնացեք ռիսկի, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Ձեր խորաթափանցության շնորհիվ այսօր կկարողանաք ջրի երես հանել ձեր գաղտնի թշնամիներին, մերկացնել նրանց, ովքեր խաբեությամբ նվաճել են ձեր վստահությունը: Օրվա վերջում հնարավոր է ինքնազգացողության կտրուկ անկում, այդ ժամանակահատվածի վրա ավելի լավ է՝ ոչ մի բան չպլանավորեք:

Ցուլ։ Օրը հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփվելու և կարևոր հանդիպումների համար: Աշխատեք մնալ ստվերում և ձեր հանդեպ ուշադրություն չհրավիրել․ այդպես շատ ավելի հեշտ կլինի լուծել մի շարք խնդիրներ: Հանգիստ տարեք ձեր հասցեին քննադատությունը, եթե անգամ ձեզ թվում է, թե այն ոչ կոնստրուկտիվ է․ այդ կերպ դուք կխուսափեք կոնֆլիկտներից, որոնք երկար ժամանակ բարդացնելու էին ձեր կյանքը: Կարող են ֆինանսական խնդիրներ ծագել, հնարավոր են չպլանավորած ծախսեր: Մի ստորագրեք փաստաթղթեր երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ և ձեր վրա նյութական պատասխանատվություն մի վերցրեք:

Երկվորյակներ։ Այսօր սովորականից ավելի շատ են տարաձայնություններ ծագում թե՛ տանը և թե՛ աշխատավայրում, և դուք էլ շատ եք ապրումներ ունենում այդ կապակցությամբ, անվերջ վերլուծում եք ձեր վարքագիծը՝ հույս ունենալով գտնել դրանցում սխալներն ու անմիջապես դրանք ուղղել, այնինչ այսօրվա խնդիրների մեծ մասը ծագում է ոչ ձեր մեղքով, այնպես որ, պետք չէ շատ հրապուրվել ինքնաքննադատությամբ: Շատ ավելի ճիշտ կլինի մտորել այն բանի շուրջ, թե ինչպես լավագույնս օգտագործել ստեղծված իրավիճակը: Օրը բարդ է էմոցիոնալ առումով և շռայլ սթրեսային իրավիճակներով: Նշանի որոշ ներկայացուցիչներ փորձում են վերադարձնել լավ տրամադրությունը համեղ, սակայն ոչ դիետիկ սնունդով, իսկ հետո իրենք իրենց խարազանում թուլություն դրսևորելու համար:

Խեցգետին։ Այսօր ստիպված եք լինելու ասել բազմաթիվ տհաճ խոսքեր մարդկանց, ովքեր թանկ և համակրելի են ձեզ: Հնարավոր են կոնֆլիկտներ և վեճեր, որոնց ընթացքում հարվածներ կստանաք, և որքան էլ փորձեք դրանք մեղմել, միևնույն է, ոչ մի լավ արդյունքի չեք հասնի: Բարդ իրավիճակում կողմնորոշվելու ցանկությունը և դրանից ելք գտնելու ձգտումը նշանի ներկայացուցիչներից շատերին ստիպում է հուշման համար դիմել արտասովոր գրականության, հիմնականում` հոգեբանական և էզոթերիկ բնույթի: Սակայն բոլոր նոր գիտելիքներն անօգուտ կլինեն, քանի դեռ դուք կարգուկանոն չեք մտցրել սեփական մտքերում:

Առյուծ։ Այսօր ստիպված եք լինելու շատ մեծ ժամանակ նվիրել այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք ծագել են բավական վաղուց և ոչ ձեր մեղքով: Դուք զուր տեղը չեք վատնում ժամանակը, սակայն ձեր որոշ գործողություններ շրջապատի սրտով չեն․ կարող են հնչել մեղադրանքներ եսասիրության, ոչ նրբանկատության, ուրիշների տեսակետների հետ հաշվի չնստելու համար: Որոշ Առյուծներ խախտում են ստեղծված ավանդույթները, հրաժարվում են գնալ արդեն գծած ուղով և, փաստացի, գործում են ռիսկի գնալով: Եվ արի ու տես, որ հենց նրանք են հասնում լավագույն արդյունքների թեկուզև զգալի ջանքերի գնով:

Կույս։ Մտերիմների մասին հոգսն այսօր ձեզանից սովորականից ավելի շատ ժամանակ կխլի, և դուք էլ ստիպված կլինեք շատ ջանքեր թափել կենցաղային հոգսերի և ընտանեկան խնդիրների լուծման վրա: Այդ ամենով հանդերձ՝ չի կարելի մոռանալ աշխատանքի մասին, քանի որ եթե դուք մի կողմ թողնեք պրոֆեսիոնալ գործերը, դրանից անմիջապես կօգտվեն ձեր մրցակիցները և անբարյացկամներն ու արագորեն կշրջանցեն ձեզ: Բարդ է նաև օրվա էմոցիոնալ ֆոնը․ տրամադրությունը հաճախակի փոխվում է, իսկ սեփական գործողություններում էլ դուք ավելի շատ առաջնորդվում եք հպանցիկ ցանկություններով, քան սթափ գիտակցությամբ:

Կշեռք։ Հակասական օր է: Մի կողմից՝ ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ` դուք հակված եք պահանջելու անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, գումարը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:

Կարիճ։ Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ, ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները: Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել․ հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:

Աղեղնավոր։ Այսօր արժե զբաղվել երկրպագուների և դաշնակիցների որոնումներով, և դուք հաստատ կգտնեք նրանց, ընդ որում` հնարավոր է, որ գտնեք ձեր նախկին անբարյացկամների մեջ: Կարելի է այցելել աշխարհիկ միջոցառումներ․ դուք ոչ միայն հիանալի ժամանակ կանցկացնեք և ձեր հասցեին բազմաթիվ հաճոյախոսություններ կլսեք, այլև օգտակար ծանոթություններ կհաստատեք: Հնարավոր է հաջողություն ստեղծագործական ոլորտում․ ներշնչանքը կայցելի նշանի այն ներկայացուցիչներին, ում գործունեությունը սերտորեն կապված է արվեստի կամ շոու-բիզնեսի հետ: Օրը հարմար է տանը վերանորոգում սկսելու համար:

Այծեղջյուր։ Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և` անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը: Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնելու անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:

Ջրհոս։ Մի շտապեք: Օրը բավական բարենպաստ է, սակայն ունայնությունը և շտապողականությունը կարող են սխալների և թյուրիմացությունների պատճառ դառնալ: Հիշեք, որ բոլորովին պարտադիր չէ լուծել բոլոր խնդիրները ինքնուրույն․ ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնության հասնել կամ օգտակար խորհուրդներ տալ: Շանս ունեք ստանալու ազդեցիկ մարդու հովանավորությունը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր ծանոթությունների և ռոմանտիկ հրապույրների հետ: Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ` լի դրական էմոցիաներով:

Ձկներ։ Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը․ նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում: Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել