Ermenihaber.am-ը գրում է․

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ին, կլրանա 120-ժամյա հրադադարը Սիրիայի հյուսիս-արևելքում, որից հետո կվերսկսվեն թուրքական զինուժի «խաղաղության ակունք» ռազմական գործողությունները:

Թուրքական «Hürriyet» թերթի տեղեկատվությամբ` հրադադարի ավարտից հետո, երբ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG-ԺԻՋ) լքած լինեն Ռաս ալ-Այն և Թել Աբյադ շրջանները, Եփրատի արևելքում 120կմ շառավղով հատվածն անցնելու է Թուրքիայի վերահսկողության տակ:

Նշվում է, որ հրադադարը չի երկարաձգվելու, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողություններն այն քուրդ զինյալների դեմ, որոնք դուրս չեն գա վերոհիշյալ շրջաններից: 

Աղբյուրի պնդմամբ` Թուրքիայի և ամերիկյան իշխանությունների հետ ձեռք բերված կրակի դադարեցման հետևանքով քրդական ուժերին պատկանող 125 զրահամեքենա է դուրս եկել այդ շրջաններից և շարժվել դեպի Հասեքեի կողմ:

Չհաստատված տեղեկություններով` YPG-ի շուրջ 1000 զինյալ է լքել գոտին, իսկ ավելի քան 40 զինյալ հանձնվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել