Աբու Դաբիի մոտակայքում հայտնաբերել են աշխարհի ամենահին մարգարիտը: Թանկարժեք քարի տարիքը մոտավորապես 8 հազար տարի է, հաղորդում է ВВС-ն:

Գտածոն հայտնաբերվել է Աբու Դաբիի ափամերձ տարածքում Մարավա կղզում պեղումների ժամանակ: Նախկինում այստեղ նեոլիթյան դարաշրջանի մի շարք հնագիտական օբյեկտներ են հայտնաբերվել:

Գիտնականները նշել են, որ մարգարիտը ցույց է տալիս զարգացած տնտեսական և մշակութային կապերը: Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Մոհամեդ Խալիֆա ալ Մուբարաքի խոսքերով, մարգարիտներով ակտիվ առևտուր են արել ամենահին քաղաքակրթություններից մեկի՝ Միջագետքի հետ:

Թանկարժեք քարի տարիքը թվագրվում է մ.թ.ա. 5.8-5.6 հազար տարվան: Այն կցուցադրվի «10 հազար տարվա շքեղություն» ցուցահանդեսի շրջանակում՝ Աբու Դաբիի Լուվրի մասնաճյուղում:

The pearl is round, shiny and appears light pink

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել