168.am-ը գրում է.

Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանայիի դուստրը մահացել է սրտի նոպայից: Այս մասին ՌԲԿ-ին տեղեկացրել են Իրանի դեսպանությունում։ Ինքնասպանության մասին ի հայտ եկած տեղեկությունը դիվանագիտական առաքելությունում սադրանք են անվանել։

«Նման բան չի եղել, դեսպանությունը հերքում է դա։ Նա սրտի նոպա է ունեցել երեկ, ցավոք, սրտի նոպայի պատճառով նա մահացել է»,- տեղեկացրել են դեսպանատնից:

Ավելի վաղ Baza-ն տեղեկացրել էր, որ Մոսկվայում Իրանի դեսպանի: Նշվում էր, որ պատճառներն անհայտ են։

«Հայրենիքում նրան նկատել են հոգեբանի մոտ»,- գրել է պարբերականը՝ ավելացնելով, որ մահացած կինն ապրել է երկու երկրներում, իսկ վերջին անգամ Ռուսաստան ժամանել է չորս ամիս առաջ։

Ինտերֆաքսի զրուցակիցը նաև ասել է, որ դեսպանի աղջիկը հոկտեմբերի 22-ի առավոտյան ինքնասպանություն է գործել։

Հիշեցնենք, որ Մեհդի Սանային Իրանի Արտակարգ և լիազոր դեսպանն է Ռուսաստանում 2013 թվականից։ Գրքերի հեղինակ է, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր, մինչ այդ աշխատել է տարբեր պաշտոններում Ղազախստանի եւ Ռուսաստանի դեսպանություններում, եղել է խորհրդարանի պատգամավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել