Aysor.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, պաշտոնը ստանձնելուց ի վեր, որևէ նիստի չի մասնակցել, Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ արձագանքել են ՀՀ Սահմանադրական դատարանից։

Ըստ ՍԴ-ի՝ Aysor.am-ին տրամադրած պատասխանի՝ «Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերին առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, որի կարգավորումների համաձայն՝ Վահե Գրիգորյանին յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձի չափը (հիմնական աշխատավարձ և լրացուցիչ՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար օրենքով սահմանված հավելավճար) կազմում է 793 հազար 680 դրամ»։

Վահե Գրիգորյանին տրամադրվել է պարգևատրում 4 անգամ։

«Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ Վահե Գրիգորյանը չի մասնակցել որևէ նիստի, վերջինը որևէ գործով չի հանդիսացել զեկուցող դատավոր։ Հարգելիության վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի ներկայացվել նրա կողմից», - ասված է ՍԴ պատասխանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել