Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել են նեղ շրջանակով բանակցությունները Սոչիում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրիյ Պեսկովը հայտարարել է, որ նախագահների խոսակցությունը կլինի «բովանդակալից, բարդ և ոչ արագ», որովհետև նրանք շատ հարցեր ունեն քննարկելու:

Սպասվում է, որ հանդիպման գլխավոր թեման կլինի Սիրիայում տիրող իրավիճակը՝ ելնելով Թուրքիայի ռազմական գործողությունից և 120 ժամով գործողությունը դադարեցնելու վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունից:

Պուտինի հետ հանդիպումից մեկ օր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Սիրիայի հետ կապված քայլեր կձեռնարկի Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո: Այսօր՝ երեքշաբթի երեկոյան լրանում է պայմանավորվածության 120 ժամը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել