Tert.am-ը գրում է.

Hetq.am-ը տեղեկություն է հրապարակել, որից պարզ է դառնում, որ առանց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ  օրենքը փոփոխության ենթարկելու, Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարությամբ էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը՝ համապատասխանաբար դառնալով 1,5 մլն, 1մլն 60 հզ և 870 հազ դրամ։

Ինչպես հայտնի է, հեղափոխությունից ի վեր իշխանությունները պարբերաբար խոսում  են պետական համակարգում աշխատավարձերի բաձրացման անհրաժեշտության մասին: Փորձելով հիմնավորել աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին պնդումները՝ բանախոսները հաճախ մատնացույց են անում մի կողմից՝ աշխատանքի արդյունավետության երաշխավորման հանգամանքը՝ ուղղակի կապ տեսնելով աշխատավարձերի չափի ու մարդու օգտակար գործողության գործակցի միջև, մյուս կողմից՝ ցուցանում իրենց իսկ կողմից որպես բացարձակ ճշմարտություն մատուցվող այն թեզը, ըստ որի՝ հետհեղափոխական Հայաստանում պետական օղակներում «կաշառք» ասվածն, առհասարակ, վերացել է: Եվ քանի որ պետական պաշտոնյաները՝ վերից վար, մնացել են չոր «ռոճիկի» հույսին, հետևաբար՝ բավարարելու համար նրանց տարրական մարդկային պահանջմուքներն ու ջնջելու կաշառք վերցնելու գայթակղությունը, աշխատավարձերը պետք է բարձրացվեն՝ նույնիսկ եթե պարբերաբար տրվում են գերբարձր պարգևավճարներ:

Աշխատավարձերի բարձացումն, իհարկե, ինքնին հրաշալի է: Թո՛ղ վայելեն: Հարցը բոլորովին դա չէ, այլ այն, թե ինչո՞ւ է Կառավարությունը կամ դրա ղեկավարը որոշել այդ բարի քայլը հասարակությունից գաղտագողի կատարել. աշխատավարձերի բարձրացման գործընթացը պետք է լինի թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով, մինչդեռ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը հրաժարվել է նույնիսկ բացատրություն ներկայացնել, թե ինչու է այդ ամենը բոլորից գաղտնի պահվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել