Pastinfo.am-ը գրում է.

Նախագիծը ներկայացնելիս անձամբ ես ոչինչ չեմ բացառել. Ոչ մի եզրակացություն կամ որոշում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին։

«Չեմ բացառել մեկ պարզ պատճառով, որովհետև այն Սահմանադրական դատարանը, որը տասնյակ տարիներ լեգիտիմացրել է կեղծված ընտրությունները, այդ Սահմանադրական դատարանից ամեն ինչ սպասելի է»,-ասաց Լիլիթ Մակունցը։

Խոսելով Հրայր Թովմասյանի հետ կապված գործընթացից՝ խմբակցության ղեկավարը նկատեց, որ իրենք խնդիր չեն դրել Հրայր Թովմասյանով լուծել ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը. «Դատաիրավական համակարգում ունենք լուրջ խնդիրներ, որի հետ կապված ներկայացրել ենք ռազմավարական փաթեթ և դրա հետ կապված ԱԺ-ն լրացուցիչ անելիք ունի։ Հրայր Թովմասյանինը մասնավոր խնդրին առնչվող մասնավոր դեպք էր, որին էլ ընթացք է տրվել»,-ասաց Մակունցը՝ ավելացնելով, որ իրենց համար կարևոր էր արձանագրել, թե նախագիծը ներկայացնելու հետո ինչ դիրքավորում ունի ՍԴ-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել