Armsport.am-ը գրում է.

«Տոտենհեմը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառոս Ալենյայի ծառայություններով, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի տվյալներով՝ «Տոտենհեմը» կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ալենյան դիտարկվում է որպես Քրիստիան Էրիկսենի երկարաժամկետ փոխարինում, որի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում: Մեծ հավանականությամբ դանիացին ձմռանը կհեռանա լոնդոնյան ակումբից։

Ըստ աղբյուրի, «Տոտենհեմը» ցանկանում էր ձեռք բերել Ալենյային դեռ ամռանը, սակայն չի հաջողվել համաձայնության գալ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: 21-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում ներգրավվել է «Բարսելոնայի» հանդիպումներում, սակայն Լիոնել Մեսսիի ապաքինումից հետո դադարել է հայտնվել մեկնարկային կազմում: Ալենյան չի ընդգրկվել նաև կատալոնացիների հայտացուցակում «Էյբարի»դեմ Պրիմերայի խաղի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել