Մի պատմություն պատմեմ ու քնեք, եթե քուններդ կտանի:

2016 թվականի հունիսն էր (ինչքան հիշում եմ), Արման Բաբաջանյանը ինչ-որ գրառում էր արել, որ այլևս հոգնել է ու էլ լրագրությամբ չի զբաղվելու: Իր մոտ աշխատող բոլոր լրագրողներին մի օրում հանել էր աշխատանքից...

Այդ օրերին պատահական հանդիպեցի Արսեն Բաբայանին, միասին սրճում էինք, շատ մտահոգ էր Արման Բաբաջանյանի մասով: Ինձ անընդհատ ասում էր․ «Ապեր, Արմանը կարգին մարդ ա՝ ստեղծագործ տաղանդով ու աշխատասեր, պետք ա դուխ տալ», ու դուխ էր տալիս: Շուրջ մեկ ամիս ամեն օր լսում էի Արսենի պատմությունները Արման Բաբաջանյանի մասին, այսինքն՝ հիմնականում՝ գովք: Բանը հասել էր նրան, որ Արսենը շուրջ մեկ շաբաթ համոզում էր Արմանին միասին ընտանիքներով գնալ Հունաստան՝ հանգստանալու: Արսենն արդեն տոմսերն էր նայում, էժան տարբերակներ էր ճշտում: Ինձ էլ հորդորեց, այսպես ասած, դուխ տալ Արմանին: Ես էլ Արսենի հորդորով, անկեղծ ասած, մի քանի բառ ՖԲ-ով գրեցի: Արմանը երևի մինչև հիմա զարմացած ա, թե ոնց ա միանգամայն անծանոթ մարդն իրան ՖԲ-ով գրում և գրքեր նվիրելու առաջարկ ա անում:

Արման ջան, Արսենն էր իր բոլոր ընկերներին զզվացնում քեզ աջակցելու կոչերով: Իսկ հիմա սենց...

Բան չեմ ասում Արման Բաբաջանյանին, չեմ վիրավորում, ուղղակի արձանագրեմ մի քանի բան.

1. Արսենը շատ շուտով դրսում կլինի:
2. Էս ցիրկը շատ կարճ ա տևելու, ուզենք թե չուզենք:
3. Հաջորդ իշխանությունը, մեղմ ասած, հակասորոսական ա լինելու:
4. Իրար աչքերի մեջ նայելու խնդիրը մտածեք՝ ոնց եք լուծելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել