Ռուսական Առաջին ալիքը ներկայացրել է Կազանում բնակվող 4-ամյա Տամերլանին, որին իր յուրահատուկ տաղանդի շնորհիվ արդեն անվանում են այբուբեն-տղա։

Փոքրիկն արդեն անգիր գիտի 40 այբբենարանների տառեր, այդ թվում՝ և հայերեն։ Հայրենի քաղաքում փոքրիկ հրաշամանուկն արդեն մեծ ճանաչում ունի։

Տամերլանը հեշտությամբ անվանում է բոլոր տառերը, կարդում և գրում է գրեթե յուրաքանչյուր լեզվով։ 10 ամսականում փոքրիկը սկսել է ցույց տալ իր անվան առաջին տառը, իսկ երբ ծնողները նկատել են նրա յուրահատուկ հետաքրքրվածությունը, նրա համար այբբենարան են գնել փազլի տեսքով։ Արդյունքում երկու ամսից նա արդեն անգիր գիտեր ռուսերեն և անգլերեն տառերը։

Երեխայի մոր խոսքով՝ Տամերլանը մանկապարտեզ է հաճախում, ինչպես նաև ուսումնասիրում է չինարեն և անգլերեն։ Ինչպես տղան ինքն է նշում, ամենից շատ իրեն հայերեն տառերն են դուր գալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել