168.am-ը գրում է.

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստանի անկախ դատական համակարգի ամրապնդմանն օժանդակելու իր պարտականությանը` նշելով, որ այն պետք է համապատասխանի Սահմանադրությանը:

168.am-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն հարցում էր ուղղարկել՝ պարզելու համար՝ վերջին շրջանում դեսպանատունը հետևո՞ւմ է ՍԴ-ի շուրջ զարգացումներին, արդյո՞ք պատրաստ է ԱՄՆ-ն շարունակել աջակցությունը:

Մեր հարցադրումներին ի պատասխան ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական կառույցից վստահեցրել են.

«ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում է Հայաստանի իրավական, քաղաքական և տնտեսական բոլոր զարգացումներին: Մենք խթանում ենք մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման առաջխաղացմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ ինստիտուտների զարգացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի գերակայության ամրապնդումը։

Միջազգային դոնոր հանրության, քաղաքացիական հասարակության և ՀՀ կառավարության հետ համաձայնեցնելով՝ մենք ուսումնասիրում ենք կառավարության դատաիրավական ոլորտի բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությանը աջակցելու հնարավորությունները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել