Մելբուրնի բնակչուհին բժշկի է դիմել ստամոքսի ծակոցների բողոքով և իմացել է, որ հղիության 35-րդ շաբաթում է գտնվում: Այս մասին հաղորդում է The Mirror պարբերականը:

Միևնույն օրը 26-ամյա Քեյթի Մեյսոնին հիվանդանոց են տեղափոխել, և մի քանի ժամից նա երեխա է ունեցել, որին Ֆլինն են անվանակոչել:

Մեյսոնը հղիության որևէ նախանշան չի ունեցել. նրա փորը չէր մեծացել, սրտխառնոց չուներ, դաշտանի ընդհատում էլ չէր եղել:

Երեխայի ծնունդից առաջ էլ նա շարունակել է ալկոհոլ օգտագործել, սպորտով է զբաղվել, քանի որ հղիության մասին տեղյակ չի եղել:

Կինը պատմել է Ֆլինի հորը որդու ծննդյան մասին, սակայն տղամարդը հրաժարվել է մասնակցել նրա դաստիարակությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել