Tert.am-ը գրում է.

Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի դատական երկու նիստն էլ հետաձգեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աջակից, փաստաբան Վահե Եփրիկյանը:

Նա ասաց, որ պաշտպանության կողմը ներկայացրեց բողոքը, դատախազը հասցրեց հանդես գալ ելույթով, բայց դատարանը, հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, որոշեց այսօր դատական նիստը չավարտել:  Նա նկատեց, որ տղաներն արդեն երկար ժամանակ է, ինչ չեն կարողանում վիճարկել իրենց կալանավորման իրավաչափության հարցը և արդեն մոտենում են կալանքի երկարացման ժամկետին։

«Նարեկ Մութաֆյանը գոնե խոսել է տիկին Դանիբեկյանի հետ, Սարգիս Օհանջնանյանը որևէ խոսքի չի արտաբերել, և մենք գործ ունենք արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանցակազմի հետ` այնպիսի պայմաններում, որ մարդը փաստացի ուղղակի դատավորի առջևով քայլել է, որևէ բառ չի խոսել»-ասաց նա:

Վահե Եփրիկյանը նշեց, որ օրենքի և, առհասարակ, իրավունքի կոպտագույն խախտումներով՝ քննիչը ներկայացրել է մի «իրավախայտառակ» միջնորդություն, և դատարանը բավարարել է այդ միջնորդությունը: Ըստ նրա՝ դատարանը պետք է վերացնի կալանքը և տղաները ժամ առաջ հայտնվեն ազատության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել