Armenpress.am-ը գրում է.

Բրազիլիայում երեք մարդ Է զոհվել, եւս երեքը՝ տուժել երկրի հարավ-արեւելքում գտնվող Բելու-Օրիզոնտի քաղաքի բնակելի շրջանում թեթեւ շարժիչավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Globo պորտալը:

Միջադեպը տեղի Է ունեցել Carlos Prates օդանավակայանից ոչ հեռու, որտեղից ինքնաթիռն օդ Էր բարձրացել եւ ուղեւորվել Բայյայի նահանգի Իլիեուս մունիցիպալիտետ:

Ինքնաթիռն ընկել Է Բելու-Օրիզոնտիի հյուսիսարեւելյան շրջանի երկու փողոցների հատման վայրում կայանված ավտոմեքենաների վրա, ինչից հետո դրանք բռնկել են: Պատահարի վայրում աշխատում են արտակարգ օգնության ծառայությունները:

Ավիավթարի պատճառներն առայժմ չեն նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել