Աշխարհում ամենահին՝ «Աբու Դաբիի մարգարիտը» կդառնա «Պերճանքի տասը հազար տարին» ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկը, որը կանցկացվի Արաբական Միացյալ էմիրությունների (ԱՄէ) Լուվրում: Այդ մասին հայտնել է Le Figaro-ն:

Շուրջ 2,5 միլիմետր տրամագծով թանկարժեք քարը, որն արդեն ութ հազար տարեկան է, առաջին անգամ լայն հանրությանը կներկայացվի հոկտեմբերի 30-ից մինչեւ փետրվարի 18-ը:

Այն հնագետները գտել են Մարավա կղզու հողի շերտում, դրա տարիքը 5600-ից մինչեւ 5800 տարի է մեր թվականությունից առաջ: Մարգարիտը մտնում է շեյխ Զայդի Ազգային թանգարանի հավաքածուի մեջ:

Աբու Դաբիի Լուվրը բացվել է 2017 թվականին եւ համարվում է ԱՄէ-ում առաջին ունիվերսալ գեղարվեստական թանգարանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել