Ուկրաինական «Կասաետցա կաժդոգո» հեռուստածրագրի եթերում ցուցադրել են երկգլխանի աղջկա լուսանկարը, որը ծնվել է Ուկրաինայի Չեռնովիցկի շրջանում և մահացել ինը օր անց: հաղորդման ձայհնագրությունը հրապարակվել է YouTube-ում:

Հեռուստահաղորդմանը մասնակցել են երեխայի ծնողները՝ Դմիտրի և Անժելա Պետրյուները:

Երկու գլխով աղջկա ծնվելու մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 29-ին։ Դեռևս ներարգանդային զարգացման ընթացքում մասնագետները հայտնաբերել էին արատը, սակայն դա կնոջ առաջին հղիությունն էր, և նա որոշել է այն չընդհատել։ Վաղաժամ ծննդաբերությունը տեղի է ունեցել 33-րդ շաբաթում, շրջանային հիվանդանոցում։

Դ.Օ. Օտտոյի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի ի ծնե և ժառանգական նախածննդյան ախտորոշման լաբորատորիայի ղեկավար, գենետիկ Վլադիսլավ Բարանովը նշել է, որ «մեղավորն» այստեղ, ամենայն հավանականությամբ, ոչ թե գենետիկան է, այլ արտաքին գործոնների ազդեցությունը։

Նրա խոսքերով, նման շեղման կարող էր հանգեցնել ուլտրաձայնի կամ որոշ դեղամիջոցների ազդեցությունը, և ոչ թե գենետիկ սխալը։ Պտղի ոչ ճիշտ զարգացումը արդեն կարելի է նկատել հղիության հինգից տասներորդ շաբաթների ընթացքում։

Մասնագետի խոսքերով՝ մեկ սրտով երկվորյակներին կարելի է վիրահատել, սակայն դա շատ բարդ և թանկ գործընթաց է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել