Ռուսաստանում շարունակվում է պայքարը Նժդեհի ստվերի դեմ, իսկ Ադրբեջանը ջանք չի խնայում այդ պայքարը սրելու ու սնուցելու համար։

ՌԴ Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, կոմունիստ Լեոնիդ Կալաշնիկովը «Մոսկվա-Բաքու» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն ամեն ինչ կանի Ռուսաստանի Արմավիր քաղաքում տեղադրված Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժելու համար և քննադատության է ենթարկել Հայաստանում Նժդեհի արձանի տեղադրումը նախորդ իշխանությունների կողմից։

Հարցազրույցը հրապարակվել է հոկտեմբերի 15-ին, սակայն մինչ այժմ ՀՀ ԱԺ կողմից չի հնչել որևէ պատասխան։

Իսկ մենք առհասարակ ունե՞նք խորհրդարանական դիվանագիտություն, թե՞ ոչ։ Ո՞ւր է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, ինչո՞ւ չի արձագանքում։ Թե՞ այստեղ պետական հեղաշրջումը որպես հեղափոխություն փաթեթավորելու ու միջազգային աճուրդի հանելու ու էժան հեղինակություն հավաքելու խնդիր չկա։

Հարգելի ԱԺ պատգամավորներ, ազգային ու պետական շահի մասին լսե՞լ եք, գիտե՞ք, որ ձեր խնդիրը ոչ այնքան հեղափոխությունը գովազդելն ու վաճառելն է, որքան ՀՀ ազգային ու պետական շահը սպասարկելը, պաշտպանելն ու դրան ծառայելն է։

Կալաշնիկովի հայտարարությանը գումարվեց նաև երեկ ռուսական Regnum լրատվականում հրապարակված նոր հոդվածը, որտեղ ադրբեջանցի պատմաբան Այրապետովը ծայրաստիճան ստորացնում է Նժդեհի անձն ու նրա ազգանվեր գործունեությունը։

Չգիտեմ՝ ինչպես այս ադրբեջանական սադրանքին կպատասխանեն մեր իշխանություններն ու հանրապետականները, բայց ես անձամբ ձեռքերս ծալած նստել չեմ պատրաստվում և խոստանում եմ արժանի հակահարված հասցնել Նժդեհի անունն ու հեղինակությունը նսեմացնող ցանկացած փորձի։

Կից նյութն այստեղ՝ Армения и Гарегин Нжде в 1920-1921 гг.: что было на самом деле?

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել