168.am-ը գրում է.

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d’Arménie-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ։

Նշենք, որ Nouvelles d’Arme’nie-ն twitter-ում լուսանկար էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր, թե ինչ ավերածություններ են գործել հարձակվողները խմբագրության գրասենյակում։

Հայկական ամսագրի twitter-ի էջում հարձակումը կապում են գլխավոր խմբագիր Արա Թորանյանի՝ Փարիզում անցկացվող հակաթուրքական ակցիաներին մասնակցելու ու Սիրիայի քրդերին աջակցություն հայտնելու հետ։

Նշենք, որ խմբագրության վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-20-ի գիշերը։

Հարձակվողները, խմբագրության տեղեկություններով` առևանգել են 3 համակարգիչ և 1 լուսանկարչական խցիկ, որոնց մեջ եղել են խմբագրական գաղտնիք պարունակող տեղեկություններ, ինչպես նաև ամսագրի առաջիկա համարների լրագրողական նյութեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել